Հայոց լեզու

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրություններիիմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ, զրույց անել, խաղ անել, թույլ տալ:

պար գալ-պարել

զրույց անել-զրուցել

խաղ անել-խաղալ

թույլ տալ-թույլատրել

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառերկամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վարադարձնել-ետ տալ

անցնել-անց կենալ

բուժել-դեղ ու դարման անել

մտնել-ներս գալ

կանգնել-վեր կենալ,կանգ առնել

կախվել-կախ անել

Վերադարձնել, անցնել, բուժել (դեղ ու դարմանով), մտնել, կանգնել, կախվել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավշւստ հարադրություններ ու դարձվածքներ:

Անել-կատարել,իրագործել,

տալ-ետ տալ, վերադարձնել

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

Այսօր դրսում իսկական աշուն է։

Այս օրը օրացույցի մեջ նշված է կարմիրով։

Մայրիկս շատ լավ տանտիրուհի է ։

Հանգստյան տան տիրուհին շատ բարեհամբյուր կին էր։

Իմ մորեղբայրը ծառայում է բանակում։

Սուրիկն իմ մոր եղբայրն է

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արոտ տանող (Հովիվ)

Չարամիտ -Չար միտք ունեցող

Լեռնագագաթ-լեռի գագաթ

Արագահոս-արագ հոսող

Հարթավայյր-հարթ վայր

Աստղագիթություն-աստղերի գիտություն

սրտիկ-փոքր սիրտ,

կետչուտ-Այնպիսի Վայր որտեղ կեչի է աճում

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արագահոս, հարթավայր, աստղագիտություն, սրտիկ, կեչուտ:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր, մեծագլուխ, սրընթաց, երկերեսանի, զբոսայգի, սրամիտ, հեռուստացույց, պահարան, հայաստանցի:

Վիպագիր-վեպ գրող, մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող, սրընթաց-արագ ընթացող, երկերեսանի-երկու երես ունեցող, զբոսայգի-զբոսնելու համար այգի, սրամիտ-սուր միտք ունեցող, հեռուստացույց-հեռու տեղում գտնվող բաներ ցույց տվող իր, պահարան-շորեր պահելու տեղ, հայաստանցի-Հայաստանում ապրող մարդ:

117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:

117. Տրված բաղադրյալ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի՛ր:

Հանքափոր-հանք փորո, գրագետ-գիր իմացող, պատմագիր-պատմության մասին տեքստ, խաղագիրք-խաղերի գիրք, խնդրագիրք-խնդրանքների գիրք, խնդրագիր-խնդրանքներ պարունակող տեքստ, մասրուտ-մասրենիների անտառ, հեղինակավոր-հայտնի:

Արմատը բաղադրիչների չբաժանվողբառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն
 իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն
 մեկ արմատից կազմված բառերր պազ են:
Բաղադրիչներից
 (արմատածանցկազմված բառերը բաղադրյալ են:

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կ արդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

Յ-ե

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե—նկարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

Լեռնային-է, գերազանց-է, դերասան-է, մեղավոր-է, տարեկան-է, ջրաներկ-է, Նարե-է, ծովեզր-է, տասներեք-է, քառասուներկու-է, մեներգ-է, համերգ-է, ապերջանիկ-է, աներևակայելի-է, աներևույթ-է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով