Գյումրիի հարցաշար

Հայրենագիտական ինչ կանգառներ են եղել երեք օրում։

Մենք այդ երեք օրում եղել ենք՝

Արուճի քարավանատուն

Թալինի Սբ. Կաթողիկե, Սբ. Հովհաննես

Հոգեվանք

Սառնաղբյուր Գյուղ — հայրենագիտական քայլք

Մարմաշենի վանք

Հեղնար աղբյուր

Վառեմ-մարեմ արվեստանոց

Յոթ վերք 

Երերույք
Ինչ եկեղեցիներ այցելեցինք։

Մենք այս երեք օրում այցելել ենք՝

Յոթ վերք

Հոգեվանք

Մարմաշենի վանք
Ամենահետաքրքիր հմտությունը, որ սովորեցիր, բացահայտեցիր։

Այս ճամբարի ընթացքում ես սովորեցի լինել ավելի կազմակերպված և ուշադիր:
Ում հետ մտերմացար կամ ինչ նոր ընկեր ձեռք բերեցիր։

Այս ճամբարի ընթացքում ես ընկերացա հինգերորդ դասարանցի Ալենի հետ:
Որ արվեստանոց-արհեստանոցը հավանեցիր։

Ինձ ամենաշատը դուր եկավ Վառեմ-Մարեմ արվեստանոցը:
Ամենատպավորիչ պահը (պատմիր)։

Իմ համար ամենագեղեցիկ տեղը Ախուրյան գետն էր, որովհետև այնտեղ շատ լավ տարածք էր և շատ գեղեցիկ բնություն էր: Իսկ ամենատպավորիչը <<սատանու անիվ>> կարուսելն էր, քանի որ վերևից շատ գեղեցիկ տեսարան էր երևում:
Քո ֆոտոպատում (ֆոտոշարը):


Ինչը կփոխեիր ճամփորդության մեջ։

Ես այս ճամփորդության մեջ կփոխեի այն, որ ևս մեկ օր էլ մնանք:

Գյումրի ճամբար

Գյումրին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է: Ուրախ եմ մասնակցելու դեպի Գյումրի ճամբարին: Ընտանիքիս հետ եղել եմ Գյումրիում, բայց շատ բան չհասցրեցինք տեսնել, ժամանակը կարճ էր: Ինձ հետաքրքիր էր Սև բերդը; Այս ճամփորդության ժամանակ մենք շատ ենք քայլելու, իսկ ես շատ եմ սիրում քայլել:

Continue reading