Գյումրի ճամբար

Գյումրին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է: Ուրախ եմ մասնակցելու դեպի Գյումրի ճամբարին: Ընտանիքիս հետ եղել եմ Գյումրիում, բայց շատ բան չհասցրեցինք տեսնել, ժամանակը կարճ էր: Ինձ հետաքրքիր էր Սև բերդը; Այս ճամփորդության ժամանակ մենք շատ ենք քայլելու, իսկ ես շատ եմ սիրում քայլել:

Սառնաղբյուր գյուղ չհասած, ճանապարհի աջ կողմում է գտնվում Հոգեվանք;

Հոգեվանք (Կարմիր վանք),  Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում։ Հոգեվանքի գլխավոր եկեղեցին մարդիկ հաճախ Սուրբ Կարապետ են կոչում,սակայն եկեղեցու ներսում եղած արձանագրությունների համաձայն այն Սուրբ Ստեփանոս անվամբ է օծված։ Գլխավոր եկեղեցին ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205-ին։ Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի է, ավագ խորանի երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Բոլոր ճակատներն ունեն «հայկական խորշեր»։ Գլանային թմբուկով գմբեթը, քանդվել է 1939-ի երկրաշարժից, վերանորոգվել 1980-ական թվականներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով