Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի ամբողջ երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին պայքարել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Մեծ-մեծ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: Հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում: Ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է: ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն: երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է: պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում: ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե: գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի: նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ, էգուց, տկլոր, բարիշել, ջահել, պոզ,  սապոն, դոշակ, լղար:

Պռոշ- շրթունք

էգուց-վաղը

տկլոր-մերկ

բարիշել-հաշտվել

ջահել-երիտասարդ

պոզ-կոտոշ

սապոն- օճառ

դոշակ-ներքնակ

լղար-նիհար

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվածք, ութսուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով