Հայոց լեզու

Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիսթե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից  դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզբիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ»եթե դարձված նշանակում Է «շրջված»,«փոխված»:

75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից  ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը          վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ  պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված  են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:                                                                                                    Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող – սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:

Պահարան – պահ + արան:

Դուռ – չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով