Եռօրիյա ճանփորդություն

Ես, իմ ընկերների հետ, գնացել էի  եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզ: Սկզբում մենք կանգնեցինք մի եկեղեցու մոտ, այնտեղ մենք հաց կերանք և նկարվեցինք, հետո նստեցինք մեր ավտոբուսը և գնացինք: Մենք ավտոբուսի մեջ զրուցում էինք, խաղում և նկարում ճանապարհի գեղեցիկ հատվածները: Երբ հասանք՝  մեր իրերը դասավորեցինք և մի փոքր հանգստացանք, իսկ հետո գնացինք Լոռե Բերդ: Մենք շատ քայլեցինք որ հասնենք այդ բերդին: Այնտեղ ընկեր Իվետան տարբեր բաներ էր պատմում և մենք միքիչ այնտեղ խաղացինք և հետ դարձանք հյուրատուն: Երեկոյան ընթրիքից հետո մի քիչ էլ խաղացինք ու պարկեցինք՝ քնելու: Հաջորդ օրը ՝ զարթնելուց հետո մի քիչ զրուցեցինք ու գնացինք հյուրատան բակ՝ խաղալու: Հետո գնացինք նախաճաշելու ու երբ նախաճաշը վերջացրինք՝ գնացինք նորից խաղալու: Այդ օրը մենք գնացինք գետի ափ, որտեղ զբոսնեցինք ու ոտքերը թրջեցինք,իսկ ընկերներիցս  ոմանք գրեթե ամբողջովին ջրվել էին: Երբ մենք գնացինք հյուրատուն՝ մի քիչ էլ խաղացինք ու ճաշեցինք,  հետո մի քիչ էլ հեռախոսներով խաղացինք: Այդ օրը ընթրիքին խորոված արեցինք: Հաջորդ օրը մենք արթնացանք, էլի խաղացինք, նախաճաշ արինք ու  ավտոբուսով գնացինք թանգարան, որտեղ մեզ պատմեցին ամեն ինչ այդ թանգարանի մասին և մենք էլ տարբեր հարցեր տվեցինք: Հետո մենք շարունակեցինք ճանապարհը և ճանապարհին մտանք մի եկեղեցի, որը շատ գեղեցիկ էր   ու մենք այնտեղ նկարվեցինք: Դրանից հետո վերադարձանք Երևան ու ամեն մեկը գնաց իր տուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով