Պինգվիններ

Պինգվիններ (լատ.՝ Spheniscidae), համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմանների կարգին։Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։ Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են ԱնտարկտիդայիԱֆրիկայիՀարավային Ամերիկայի հարավային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։  Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Պատկեր:Koenigspinguine.jpg

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով