Խնդիրներ ձմռան մասին

  1. Ձյունը իր ունեցած պնդուկներից 576 հատը տվեց Ձմեռ պապիկին, իսկ 489-ը՝ փաթիլին: Քանի՞ պնդուկ ուներ ձյունը:

 

Լուծում՝

576+489=1065

Պատ.՝ 1065 պնդուկ:

 

  1. Այս ձմռանը ընկավ 100 փաթիլ, իսկ նախորդ ձմռանը՝ 3 անգամ շատ: Քանի՞ փաթիլ ընկավ նախորդ ձմռանը:

Լուծում՝

100×3=300

Պատ.՝ 300 փաթիլ:

 

  1. Այսօր սահնակը ուրախացրեց 87 երեխա, իսկ մյուս օրը՝ 3 անգամ շատ: Քանի՞ երեխա ուրախացրեց մյուս օրը:

Լուծում՝

3×87=261

Պատ.՝ 261 երեխա ուրախացրեց սահնակը:

 

  1. Տոնածառի մոտ դրված էր 18 նվեր: 18 նվերից 8-ը երեխաները տարան, իսկ մյուս օրը տարան 5 նվեր: Քանի՞ նվեր մնաց տոնածառի մոտ:

Լուծում՝

18-8-5=5

Պատ.՝ 5 նվեր:

 

  1. Ձմեռ պապը ուներ 239 նվեր: Դրանցից 50-ը բաժանեց առաջին օրը, իսկ հաջորդ օրը՝ 3 անգամ շատ: Քանի՞ նվեր մնաց Ձմեռ պապի մոտ:

Լուծում՝

239-50=189

3×50=150

189-150=39

Պատ.՝  39 նվեր:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով